Ավարտվեց Անգլիայի Պրեմիեր լիգայի 2022-23 թթ․ մրցաշրջանը։ 38-րդ տուրում կայացան բոլոր 10 հանդիպումները։
Ինտրիգը պահպանվել էր առաջնության միջին և ստորին հատվածում գտնվող թիմերի միջև խաղերում։
«Լիդսն» ու «Լեսթերը» 31-ական միավորով զբաղեցնում էին համապատասխանաբար 19-րդ և 18-րդ տեղերը։ «Էվերթոնը» 33 միավորով 17-րդն էր։
Մերսիսայդյան թիմը տնային խաղում 1։0 հաշվով հաղթեց «Բորնմութին»։ «Լիդսը» սեփական հարկի տակ 1։4 հաշվով զիջեց «Տոտենհեմին»։ «Լեսթերն» էլ նույնպես տնային խաղում առավելության հասավ «Վեսթ Հեմի» նկատմամբ (2:1):
Այսպիսով՝ ընթացիկ մրցաշրջանում Անգլիայի Պրեմիեր լիգան լքեցին «Սաութհեմփթոնը», «Լիդս Յունայթեդը» և «Լեսթերը»։
«Լեսթերը» 2014-15 թթ․ մրցաշրջանից էր հանդես գալիս ԱՊԼ-ում։ Թիմը 2016 թվականին դարձել է Անգլիայի չեմպիոն։ 2020/21 թթ․ մրցաշրջանում «Լեսթերը» նվաճել է նաև Անգլիայի գավաթը։