Fastex ՀՊԼ 34-րդ տուրում «Արարատ-Արմենիան» 1-2 հաշվով պարտվեց «Նոային»։
Հանդիպման 22-րդ րոպեին տանտերերի կազմում հաշիվը բացեց Լևոն Վարդանյանը, իսկ 30-րդ րոպեին նշանակված 11-մետրանոցն անվրեպ իրացրեց հյուրերի ֆուտբոլիստ Արթուր Սերոբյանը՝ հավասարեցնելով հաշիվը։
67-րդ րոպեին Իգբոկվեն հաղթանակ պարգևեց «Նոային»։
Այս խաղից հետո «Արարատ-Արմենիան» 72 միավորով 3-րդն է մրցաշարային աղյուսակում, իսկ «Նոան» 26 միավորով՝ 9-րդը։