Դարպասապահ Դանիել Բացին կարելի է համարել վերջին օրերի ֆուտբոլային աշխարհի գլխավոր հերոսներից մեկը։ 29-ամյա դարպասապահը, ով մինչ այդ շատ քչերին էր հայտնի, մեկ հանդիպման ընթացքում արժանացավ մեծ ուշադրության։
«Սաարբրուկենը», որի դարպասաահն է Դանիելը, հանդես է գալիս գերմանական 4-րդ ուժեղագույն լիգայում։ Երեկ՝ մարտի 3-ին, այդ համեստ թիմը Գերմանիայի գավաթի շրջանակներում ընդունել էր Բունդեսլիգայի ներկայացուցիչ «Ֆորտունային»։ Հանդիպման հիմանական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1։ Այդ ընթացքում Բացը հասցրեց մեկ անգամ փրկել իր թիմին՝ ետ մղելով 11 մետրանոց տուգանային հարվածը հանիպման ավարտից մի քանի րոպե առաջ։
Լրացուցիչ ժամանկում հաշիվը մնաց անփոփոխ։ Ամեն ինչ որոշվեց հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում, որտեղ․․․ պատկերացրեք, մեր այսօրվա հերոսը ետ մղեց 4 11մ հարված․․․
Daniel Batz. The man. The myth. The legend.
— The DFB-Pokal (@DFBPokal_EN) March 3, 2020
5 (FIVE) penalties saved in one cup tie. You’ve never seen the like 🐐#FCSF95 pic.twitter.com/wI6KsIQeR2
























































