Fastex ՀՊԼ 34-րդ տուրում «Ալաշկերտը» ընդունել էր «Ուրարտուին» և 3-2 հաշվով հաղթանակ տարավ:
Հանդիպման հաշիվը բացվեց 6-րդ րոպեին. տանտերերի կազմում աչքի ընկավ Մուզեկը, 2 րոպե անց Տիագո Գալվաոն կրկնապատկեց այն: 68-րդ րոպեին նշանակված 11-մետրանոցն անվրեպ իրացրեց Եդիգարյանը՝ հաշիվը դարձնելով 3-0:
Գունկոյի թիմը մինչև վերջ պայքարեց և երկու անգամ կարողացավ գրավել մրցակցի դարպասը. 74-րդ րոպեին աչքի ընկավ Սանոգոն, իսկ հիմնական ժամանակին ավելացված 8-րդ րոպեին նա դուբլ ձևակերպեց:
Այս խաղից հետո «Ուրարտուն» 79 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «Ալաշկերտը» 63 միավորով՝ 4-րդն է: