Ըստ FootballTime-ի տեղեկությունների` «Արարատ-Արմենիան» ընթացիկ մրցաշրջանից հետո նոր գլխավոր մարզիչ կունենա. ակումբը գլխավորելու է Վարդան Մինասյանը։
Հիշեցնենք, որ Մինասյանը 2018-20 թթ. արդեն մարզել է «Արարատ-Արմենիան»։ Նրա գլխավորությամբ ակումբը 2018/19 և 2019/20 մրցաշրջաններում դարձել է Հայաստանի չեմպիոն, իսի 2019 թ. շատ մոտ էր Եվրոպա լիգայի խմբային փուլի ուղեգիր նվաճելուն, սակայն որակավորման փլեյ-օֆֆ փուլում 11-մետրանոցներով պարտվեց Լյուքսեմբուրգը ներկայացնող «Դյուդելանժին»։
Ավելացնենք, որ, ըստ ակումբին մոտ կանգնած աղբյուրի, կողմերն արդեն պայմանագիր են կնքել։
Հիշեցնենք՝ ավելի վաղ «Արարատ-Արմենիայի» «ԱԼՖԱ» ֆան-ակումբը հայտարարություն էր տարածել, որով պահանջում էր ակումբի ղեկավարության հրաժարականը:
Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մայիսի սկզբին փոխադարձ համաձայնությամբ խզեց պայմանագիրը վրացական «Թելավիի» հետ: Մինասյանի գլխավորությամբ «Թելավին» 7 խաղ է անցկացրել, որոնցում կրել է 5 պարտություն, 2 խաղ ավարտել ոչ-ոքի: