ԱՄԷ-ի Շարժա քաղաքում շարունակվում է «6th Sharjah Masters 2023» շախմատի միջազգային մրցաշարը. մրցաշարի ավարտին մնացել է 2 խաղափուլ և հայ շախմատիստները առաջատարների շարքում են:
2500-ից բարձր վարկանիշ ունեցող շախմատիստների մրցաշարում Հայաստանից մասնակցում են Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Մանուել Պետրոսյանը և Սամվել Տեր-Սահակյանը:
Մրցաշարում առաջին տեղը կիսում են վեց գրոսմայստերներ, որոնք 7 հնարավորից վաստակել են 5 միավոր, այդ թվում՝ Հայկ Մարտիրոսյանը։ Նախավերջին՝ 8-րդ խաղափուլում Հայկը սպիտակ խաղաքարերով կխաղա ԱՄՆ ներկայացնող հայազգի գրոսմայստեր Սամուել Սեվյանի հետ:
Շանթ Սարգսյանը և Մանուել Պետրոսյանը վաստակել են 4 միավոր, իսկ Սամվել Տեր-Սահակյանը՝ 3 միավոր:
2000-ից 2499 վարկանիշ ունեցող շախմատիստների մրցաշարում Հայաստանից մասնակցում են Էմին Օհանյանը և Մարիամ Մկրտչյանը:
Այս մրցաշարում առաջին տեղը կիսում են չորս շախմատիստներ, ովքեր 7 հնարավորից վաստակել են 5.5 միավոր, այդ թվում՝ Էմին Օհանյանը։ Մարիամ Մկրտչյանը վաստակել է 4.5 միավոր: