«Լեյքերսի» հարձակվող Լեբրոն Ջեյմսը հայտարարել է, որ մտածում է պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին:
«Տեսնենք, թե ինչ կլինի հետո։ Ես դեռ չգիտեմ։ Անկեղծ ասած՝ մտածելու շատ բան ունեմ։
Միայն անձամբ ինձ համար և բասկետբոլում ապագայի մասին։ Մտածելու շատ բան կա»,- Լեբրոնի խոսքերն է մեջբերում Sports Illustrated-ը։
Լեբրոն Ջեյմսը NBA-ի քառակի չեմպիոն է, չորս անգամ ճանաչվել է NBA-ի եզրափակիչների MVP և չորս անգամ NBA-ի մրցաշրջանի MVP: