Մայիսի 23-ի գիշերը կայացավ NBA-ի Արևելյան կոնֆերենցիայի եզրափակչի՝ Լոս Անջելես Լեյքերս – Դենվեր Նագեթս չորրորդ հանդիպումը։ Հանդիպումն ավարտվել է Նագեթսի հաղթանակով՝ 113:111 հաշվով։
«Լեյքերսի» աստղային հարձակվող Լեբրոն Ջեյմսը խաղի ընթացքում հատել է 8000 միավորի շեմը փլեյ-օֆֆ փուլում։ Նա դարձավ NBA-ի փլեյ-օֆֆի պատմության առաջին խաղացողը, ով հասել է այդ նշաձողին:
Լավագույն հնգյակում են նաև Մայքլ Ջորդանը (5987), Քարիմ Աբդուլ-Ջաբարը (5762), Քոբի Բրայանտը (5640) և Շաքիլ Օ’Նիլը (5250):
Հիշեցնենք, որ «Լեյքերսը» պարտվել է դիմակայությունում ընդհանուր 0-4 հաշվով։