Մայիսի 23-ի գիշերը կայացավ NBA-ի Արևմտյան կոնֆերենցիայի եզրափակչի՝ Լոս Անջելես Լեյքերս – Դենվեր Նագեթս չորրորդ հանդիպումը։ Հանդիպումն ավարտվել է Նագեթսի հաղթանակով՝ 113:111 հաշվով։
«Դենվերն» այս դիմակայությունում հաղթեց ընդհանուր 4-0 հաշվով: Եզրափակչում Նագեթսը կխաղա Մայամի Հիթ-Բոստոն Սելթիքս զույգի հաղթողի հետ (3-0):
Արևմտյան կոնֆերենցիա․ եզրափակիչ
Լեյքերս – Դենվեր – 111:113 (34:28, 39:30, 16:36, 22:19)