Մայիսի 15-ի գիշերը կայացավ NBA-ի Արևելյան կոնֆերենցիայի փլեյ-օֆֆի երկրորդ փուլի Բոստոն Սելթիքս — Ֆիլադելֆիա յոթերորդ հանդիպումը։ Հանդիպումն ավարտվել է Սելթիքսի հաղթանակով՝ 112:88 հաշվով։
Լավագույնն այս խաղում Ջեյսոն Տատումն էր, ով վաստակել է 51 միավոր։
Բոստոնը հաղթեց սերիայում 4-3 հաշվով։ Արևելյան կոնֆերենցիայի եզրափակիչում «Սելթիքսը» կհանդիպի «Մայամի Հիթին»: Սերիան կմեկնարկի մայիսի 18-ին։
Արևմտյան կոնֆերենցիայի եզրափակչում կհանդիպեն «Լեյքերսն» ու «Դենվերը»։