«Բրայթոնի» առաջատար Կաորու Միտոման բրիտանական ESPN-ին տված հարցազրույցում ասել է, թե ում է տալիս նախապատվությունը՝ Մբապեի՞ն, թե՞ Հոլանդին։
Կաորու Միտոման ԱՊԼ-ի այս մրցաշրջանի գլխավոր բացահայտումներից մեկն է․ մինչ այժմ նա անցկացրել է 36 պաշտոնական հանդիպում, դարձել է 10 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Հարցազրույցի ժամանակ այն հարցին, թե ո՞վ է լավագույնը՝ Լիոնել Մեսսի՞ն է, թե՞ Կրիշտիանու Ռոնալդուն, Միտոման պատասխանել է՝ «երկուսն էլ» և խուսափել հստակ պատասխանից։
Այնուամենայնիվ, հաջորդ հարցին՝ «Կիլիան Մբապե՞, թե՞ Էրլինգ Հոլանդ», նա պատասխանել է՝ «Մբապե»։ Բացի այդ, այն հարցին, թե արդյոք նա կցնականար հաղթել Անգլիայի գավաթը, թե՞ Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճել, նա պատասխանել է «Չեմպիոնների լիգա»՝ նախքան «երկուսն էլ» ասելը։
























































