Ավարտվեց Անգլիայի Պրեմիեր լիգայի 36-րդ տուրի հանդիպումը, որում հանդիպեցին «Լիդս Յունայթեդն» ու «Նյուքասլ Յունայթեդը»։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2-2 հաշվով։
Յոթերորդ րոպեին տանտերերի պաշտպան Լյուկ Այլինգը գոլի հեղինակ դարձավ։ «Լիդսի» հարձակվող Պատրիկ Բեմֆորդը 28-րդ րոպեին չիրացրեց 11 մետրանոցը:
Այնուհետև «Նյուքասլի» հարձակվող Կալում Ուիլսոնը 31-րդ և 69-րդ րոպեներին երկու անգամ գրավեց մրցակցի դարպասը։ 79-րդ րոպեին տանտերերի պաշտպան Ռասմուս Քրիստենսենը հավասարեցրեց հաշիվը։
«Նյուքասլ Յունայթեդը» Պրեմիեր լիգայի 2022/2023 մրցաշրջանի մրցաշարային աղյուսակում երրորդն է։ Թիմը 35 խաղից հետո վաստակել է 66 միավոր։ «Լիդս Յունայթեդը» 36 խաղից հետո 31 միավորով 18-րդ տեղում է։
























































