«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդո Սիլվան խոստովանել է, որ կցանկանար նվաճել «Ոսկե գնդակը»:
«Իհարկե, ես կցանկանայի նվաճել «Ոսկե գնդակը», բայց այժմ այն ստանում են որոշիչ գոլեր խփող խաղացողները: Ես ավելի շատ թիմային խաղացող եմ, բայց, իհարկե, հպարտության առիթ կլիներ, եթե իմ անունը տեսնեի 30 հավակնորդների ցանկում:
Բայց մենք այնքան շատ հավակնորդներ ունենք «Ոսկե գնդակի» համար: Ես սովորաբար կատակով կանխատեսումներ եմ անում Ռիյադ Մահրեզի հետ։
Ես նրան ասում եմ, որ ես յոթերորդն եմ լինելու, իսկ նա 29-րդն է։ Մի անգամ ես իններորդն էի, և դա շատ լավ էր»,- Սիլվայի խոսքերն է մեջբերում France Football-ը
























































