«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդո Սիլվան կիսվել է իր կարծիքով, թե ով է արժանի «Ոսկե գնդակը» նվաճելուն։
«Եթե մենք հաղթենք Չեմպիոնների լիգան և Պրեմիեր լիգան, կարծում եմ, որ Հոլանդին պետք է ներառենք «Ոսկե գնդակի» հավակնորդների ցուցակում: Այժմ կան 3-4 հոգի, ովքեր կարող են նվաճել այն։
Եթե «Ոսկե գնդակը» հենց հիմա շնորհվեր, ես կընտրեի Մեսսիին. Արգենտինան հաղթեց Աշխարհի առաջնությունում։ Բայց մենք չպետք է մոռանանք նաև Մբապեի մասին։ Եթե ես լինեի ժյուրիի կազմում, կընտրեի Մեսսիին, բայց ավելի լավ է սպասել մրցաշրջանի ավարտին։
Վինիսիուսը նույնպես ֆանտաստիկ մրցաշրջան անցկացրեց, և եթե նրանք նորից հաղթեն Չեմպիոնների լիգան, ապա ես չգիտեմ…»,- Սիլվայի խոսքերն է մեջբերում France Football-ը։
























































