Գերմանիայի առաջնության մամուլի ծառայությունը հրապարակել է այս մրցաշրջանի մրցաշարի խորհրդանշական հավաքականը։
Թիմն ընտրվել է երկրպագուների քվեարկությամբ: Հավաքականի կազմում ընդգրկվել են Դորտմունդի «Բորուսիայի» 4, «Բավարիայի» 3, «Բայերի» 2 խաղացողներ, ինչպես նաև «Վերդերի» և «Այնտրախտի» ներկայացուցիչներ։
Դարպասապահ՝ Գրեգոր Կոբել (Բորուսիա)
Պաշտպաններ՝ Ալֆոնսո Դևիս (Բավարիա), Նիկո Շլոտերբեկ (Բորուսիա), Մատեյս Դե Լիխտ (Բավարիա), Ժերեմի Ֆրիմպոնգ (Բայեր):
Կիսապաշտպաններ՝ Ջուդ Բելինգհեմ (Բորուսիա Դորտմունդ), Ջամալ Մուսիալա (Բավարիա), Յուլիան Բրանդտ (Բորուսիա)։
Հարձակվողներ՝ Ռանդալ Կոլո-Մուանի (Այնտրախտ Ֆրանկֆուրտ), Նիկլաս Ֆյուլկրուգ (Վերդեր Բրեմեն), Մուսա Դիաբի (Բայեր):
























































