Անգլիացի գործարար Ջիմ Ռեթքլիֆը՝ Ineos բազմազգ քիմիական ընկերության նախագահ և գործադիր տնօրեն, մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը ձեռք բերելուն, որն այժմ պատկանում է Գլեյզեր ընտանիքին։ Այս մասին հայտնում է The Times-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Գլեյզերները և նրանց բանկային խորհրդատվական Raine Group կազմակերպությունը, պատրաստ են բանակցությունների վերջնական փուլ մտնել անգլիացի գործարարի և նրա ընկերության ներկայացուցիչների հետ։ Գործարքի գումարը կարող է ռեկորդային լինել. նշվում է, որ Ռեդքլիֆի առաջարկը կարող է հասնել 6 միլիարդ ֆունտ ստերլինգ (7,5 միլիարդ դոլար):
Կարևոր դեր է խաղում նաև այն հանգամանքը, որ Գլեյզեր եղբայրներրը որոշակի մասնաբաշին կպահպանեն ակումբում, եթե անգլիացի գործարարը դառնա «Մանչեսթեր Յունայթեդի» նոր սեփականատերը։
Ռեթքլիֆի մրցակիցը Qatar Fund QIA (Qatari Investment Authority) հիմնադրամն է։ Այս կողմից բանակցային գործընթացի գլխավոր մասնակիցներից մեկը Կատարի էմիր Թամիմ բեն Համադ Ալ Թանին է։ Աղբյուրը նշում է, որ Raine Group-ը մինիմալ շփում է ունեցել քաթարցիների հետ անցյալ ամսից․ այդ ժամանակ շեյխերն այս պահի դրությամբ վերջին առաջարկն են արել «Մանչեսթեր Յունայթեդը» ձեռքբերելու համար։
























































