«Արսենալի» նախկին մարզիչ Արսեն Վենգերը կարծում է, որ «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը պետք է վերջին հնարավորությունը տա իր ակումբին՝ նախքան այլ թիմ տեղափոխվելը, որտեղ նա կարող է պայքարել տիտղոսների համար: 29-ամյա Քեյնը՝ Պրեմիեր լիգայի պատմության երկրորդ լավագույն ռմբարկուն, լոնդոնյան ակումբի հետ ոչ մի գավաթ չի նվաճել:
-Ենթադրենք, որ դուք նրա գործակալն եք, իսկ Հարի Քեյնին մեկ տարի է մնացել պայմանագրի ավարտին, ի՞նչ կասեք նրան:
-Վերջին հնարավորությունը տուր քո ակումբին, ապա հեռացիր։ Խոսքը փողի մասին չէ, բայց վերջիվերջո ամեն ինչ փողի մասին է: Նա չի հեռանա 80 միլիոն ֆունտից պակաս գումարով: Դուք պարզապես չեք գտնի նման որակի հարձակվողների»,- Վենգերի խոսքերն է մեջբերում beIN Sport-ը:
























































