Տաշքենդում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում վաղը՝ մայիսի 12-ին, մեկնարկում է կիսաեզրափակիչ փուլը: Հայաստանի հավաքականից ռինգ դուրս կգան Հովհաննես Բաչկովն ու Նարեկ Մանասյանը:
92 կգ քաշայինների կիսաեզրափակչում Մանասյանը պայքարի դուրս կգա ցերեկային մրցահերթում՝ ժամը 13:00-ից: Եզրափակչի ուղեգրի համար Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը կմենամարտի Իտալիայի ներկայացուցիչ Աբես Ազիզ Մոհիդինի հետ:
Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը ռինգ դուրս կգա երեկոյան մրցահերթում՝ ժամը 17:00-ից: Նրա մրցակիցը Ուզբեկստանի ներկայացուցիչ Ռուսլան Աբդուլաևն է: