«Նյուքասլի» կիսապաշտպան Բրունո Գիմարայեշը կարող է հեռանալ թիմից, հայտնում է AS-ը։
Աղբյուրի համաձայն՝ 25-ամյա բրազիլացուն հավակնում են «Բարսելոնան», «Լիվերպուլը» և ՊՍԺ-ն, սակայն անգլիական ակումբը ցանկանում է թիմում պահել կիսապաշտպանին։
Գիմարայեշը «Նյուքասլում» հանդես է գալիս 2022 թվականի հունվարից։ Ընթացիկ մրցաշրջանում նա թիմի կազմում անցկացրել է 36 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ը նրա շուկայական արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո:
























































