«Արսենալի» կիսապաշտպան Բուկայո Սական մոտ է ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելուն, հայտնում է talkSPORT-ը:
Աղբյուրի համաձայն՝ խաղացողը համաձայնել է նոր պայմանագիր կնքել մինչև 2028 թվականը, ըստ որի՝ նրա աշխատավարձը կկազմի շաբաթական 345 հազար եվրո։ Նոր պայմաններով 21-ամյա խաղացողը կդառնա «Արսենալի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։ Լոնդոնյան ակումբի ղեկավարությունը մինչև մրցաշրջանի ավարտը մտադիր է հայտարարել ֆուտբոլիստի հետ պայմանագրի երկարաձգման մասին։
Անգլիացի հարձակվողի գործող պայմանագիրն «Արսենալի» հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի ամառը։
Ընթացիկ մրցաշրջանում Բուկայո Սական լոնդոնյան ակումբի կազմում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ:
























































