«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը կլքի ակումբը 2022/23 մրցաշրջանի ավարտից հետո: Դա պաշտոնապես հաստատել է կատալոնական թիմի մամուլի ծառայությունը։
Սպասվում է, որ Բուսկետսը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում կամ MLS-ում։
«Բարսելոնայում» հիմնական թիմում անցկացրած 15 տարիների ընթացքում Բուսկետսը երեք անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը և Աշխարհի ակումբային Գավաթը, ութ անգամ՝ Լա Լիգան, 7 անգամ՝ Իսպանիայի գավաթը և Իսպանիայի Սուպերգավաթը։
Բուսկետսը «Բարսելոնայում» հանդես է գալիս 2008 թվականից։
























































