«Բենֆիկայի» հարձակվող Գանսալո Ռամուշը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», հայտնում է TuttoMercatoWeb-ը:
Նշվում է, որ մանկունիանցիները պատրաստ են համաձայնել լիսաբոնյան ակումբի պայմաններին, որը խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 70-100 մլն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում Ռամուշը 27 խաղում դարձել է 17 գոլի հեղինակ՝ կատարելով 2 գոլային փոխանցում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՄՅՈՒ-ն դիտարկում է նաև «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնի տրանսֆերը ձեռք բերելու տարբերակը։
























































