«Նյուքասլի» գլխավոր մարզիչ Էդի Հաուն հերքել է «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի կամ ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի հետ հնարավոր պայմանագիր կնքելու մասին լուրերը:
«Մենք այն կարգավիճակում չենք, որ կարողանանք ձեռք բերել նման խաղացողների: Նրանք լավագույնն են աշխարհում։ Այս պահին մենք չենք կարող մեզ թույլ տալ տրանսֆերների և աշխատավարձի նման ծախսեր, ուստի պետք է փնտրել և զարգացնել երիտասարդ խաղացողների:
Սեփականատիրոջ փոփոխությունից հետո առաջին օրվանից այս թեմայի վրա շահարկումներ կային։ Բնական էր ենթադրել, որ աստղերը գալու են Նյուքասլ։ Բայց մենք գնացինք այլ ճանապարհով։
Մենք ֆինանսական առումով չենք կարող մեզ թույլ տալ նման գործարքներ, և ցանկանում ենք համապատասխան խաղացողների հետ պայմանագիր կնքել: Այս երկուսը զարմանալի խաղացողներ են: Բայց մեզ կապում են տարբեր անունների հետ»,- մեջբերում է Հաուին BBC-ն։
























































