«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան և այժմ Sky Sports-ի փորձագետ Գարի Նևիլը կարծում է, որ ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը հարմար չէ «Նյուքասլի» համար:
«Նման տրանսֆերն ինձ մահու չափ կվախեցներ: Նեյմարը հիանալի խաղացող է, բայց կարծում եմ, որ նրա հետ Էդդի Հոուի թիմը հանկարծակի կրկեսի կվերածվեր, որը նրան ընդհանրապես պետք չէ։ Մտածելով այն մասին, թե ինչ է իրենից ներկայացնում «Նյուքասլը» հիմա, կգաք այն եզրակացության, որ ակումբը կառուցման փուլում է, հիմքն արդեն դրված է։
Իսկ եթե մի բան կա, որ չես ուզում, դա գնալն ու ամեն ինչ քանդելն է: Երկրպագուները աջակցում են թիմին, աջակցում են մարզչին, սա մի տեսակ ոգու ամրապնդում է։ Բայց այո, ինչ-որ պահի նրանք պետք է պայմանագիր կնքեն աստղային խաղացողների հետ, նրանք պետք է անեն այդ ցատկը, և ինչ-որ պահի Էդդի Հոուն պետք է քաջություն հավաքի և ասի. «Այո, եկեք դա անենք», -Նևիլի խոսքերն է փոխանցում Chronicle Live-ը:
























































