«Չելսին» դիտարկում է Մադրիդի «Ատլետիկոյից» պորտուգալացի հարձակվող Ժոաո Ֆելիքսի ամբողջական տրանսֆերը գնելու տարբերակները։ Այս մասին հայտնում է Evening Standard-ը։
Աղբյուրի համաձայն՝ լոնդոնցիները տեղեկացել են պաշտպան Մարկ Կուկուրելյայի և հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի նկատմամբ մադրիդյան ակումբի հետաքրքրության մասին։ Կապույտները պատրաստ են խաղացողներին ներառել Ֆելիքսի գնման հնարավոր գործարքում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Չելսին» պատրաստ չէ վճարել մադրիդյան ակումբի պահանջած 100 միլիոն եվրոն։
«Չելսին» Ֆելիքսին վարձավճարով ձեռք է բերել այս տարվա հունվարին: Թիմի կազմում նա անցկացրել է 17 հանդիպում՝ դառնալով 3 գոլի հեղինակ։
























































