«Բրայթոնի» կիսապաշտպան Ադամ Լալանան օգնել է «Լիվերպուլի» իր նախկին թիմակից Ջեյմս Միլներին այս ամառ «Ճայերի» ճամբար տեղափոխվելու որոշում կայացնել, հայտնում է Football Insider-ը:
Լալանան 2015-ից 2020 թվականներին Միլների հետ հինգ տարի անցկացրել է Լիվերպուլում, և նույնիսկ Ադամի՝ «Բրայթոն» տեղափոխվելուց հետո, անգլիացի երկու կիսապաշտպանները լավ ընկերներ են մնացել: Ջեյմսի պայմանագիրն ավարտվում է 2023 թվականի ամռանը, և մայիսի 3-ին հայտնի դարձավ, որ փորձառու ֆուտբոլիստը կմիանա Դե Զերբիի թիմին։
Ադամը «Բրայթոնի» կազմում անցկացրել է 74 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով չորս գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ 2022 թվականի սեպտեմբերից 34-ամյա անգլիացին ստացել է «մարզչի խաղացող օգնականի» կարգավիճակ։
Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Բրայթոնը» հավակնում է Եվրոպա Լիգայի ուղեգիր ստանալուն և 33 խաղից հետո 53 միավորով զբաղեցնում է յոթերորդ տեղը:
























































