«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ժոաո Կանսելոն, ով վարձավճարով հանդես է գալիս Մյունխենի «Բավարիայում», կարող է կարիերան շարունակել Իսպանիայում, հայտնում է Sport.es-ը։
28-ամյա պորտուգալացու գործակալը բանակցություններ է վարում «Բարսելոնայի» հետ ամառային տրանսֆերային պատուհանում ֆուտբոլիստի հնարավոր տեղափոխության շուրջ, հայտնում է աղբյուրը:
Այս մրցաշրջանում Կանսելոն ընդհանուր առմամբ անցկացրել է 44 հանդիպում, որոնցում դարձել է 3 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։
























































