«Տոտենհեմի» հարձակվող և ավագ Հարի Քեյնը խոսել է թիմի նոր մարզչի հնարավոր նշանակման մասին։
«Նոր մարզի՞չ. դա ակումբի գործն է։ Եթե ամեն ինչ ավարտվի մրցաշրջանի ավարտին ակումբի նախագահի հետ զրույցով, ապա վստահ եմ, որ նա ինձ կասի, թե ինչ է մտածում։ Ակումբը լավագույն որոշումը կկայացնի բոլորի համար՝ խաղացողների, երկրպագուների, ամբողջ ակումբի համար»,- Քեյնի խոսքը մեջբերում է իտալացի ֆուտբոլիստ Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հաղորդվում էր, որ «Տոտենհեմը» ցանկանում է թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակել գերմանացի մասնագետ Յուլիան Նագելսմանին։
Լոնդոնյան թիմը 35 տուրից 57 միավորով Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 6-րդ տեղում է:
























































