Մայիսի 9-ի գիշերը կայացել է NBA-ի Արևմտյան կոնֆերենցիայի փլեյ-օֆֆի երկրորդ փուլի Լոս Անջելես Լեյքերս — Գոլդեն Սթեյթ հանդիպումը։ Հանդիպումն ավարտվել է «Լեյքերսի» հաղթանակով՝ 104:101 հաշվով։
Խաղի ընթացքում Գոլդեն Սթեյթի բասկետբոլիստ Ստեֆ Կարին հաջողությամբ երեք միավորանոց նետում է իրացրել։
Այժմ նա ունի 4000 երեք միավորանոց նետում՝ ներառյալ կանոնավոր առաջնությունը: Այս ցուցանիշը ռեկորդային է լիգայում: Կարին կանոնավոր առաջնությունում կատարել է 3390 հեռահար նետում, իսկ փլեյ-օֆֆում՝ 610:
Այս ցուցանիշով երկրորդ տեղում Ռեյ Ալենն է (3358), իսկ լավագույն եռյակը եզրափակում է Ջեյմս Հարդենը (3152):