«Մոնակոյի» կիսապաշտպան Յուսուֆ Ֆոֆանան հայտնվել է անգլիական թոփ ակումբների թիրախում:
Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Չելսին» և «Լիվերպուլը»: Մոնակոն պատրաստ կլինի բաց թողնել իր խաղացողին 22 մլն ֆունտի դիմաց:
Ֆոֆանան ընթացիկ մրցաշրջանում «Մոնակոյի» կազմում անցկացրել է 43 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
























































