«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան Պրեմիեր լիգայի 35-րդ տուրի խաղում «Նյուքասլի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (2-0) կիսվել է իր կարծիքով.
«Կարծում եմ, միակ բառը, որը կարող եմ օգտագործել այս երեկո իմ թիմի խաղը նկարագրելու համար՝ դա հպարտությունն է: Ես շատ հպարտ եմ խաղացողներով այն բանի համար, թե ինչպես են նրանք հաղթահարում ճնշումը: Մենք դա շատ լավ արեցինք: Անցյալ տարի այստեղ տեղի ունեցածից շատ հույզեր կային։
Մենք պետք է շարունակենք աճել։ Մենք դա անում ենք արդեն 10 ամիս և պետք է շարունակենք դա անել ամեն օր։ Պահանջներն աներևակայելի մեծ են, մենք դա գիտենք։ Մենք անում ենք այն, ինչ պետք է անենք հանդիպումները հաղթելու համար։ Մնացել է երեք խաղ, և մենք դեռ պայքարում ենք տիտղոսի համար:
Խաղից առաջ զգում էի, որ այսօր ես ևս խաղակոշիկ կհագնեմ, քանի որ մթնոլորտն անհավանական էր: Սա այն է, ինչ մենք ցանկանում ենք: Մենք խաղում ենք Պրեմիեր լիգան հաղթելու համար»,- Արտետայի խոսքերն է մեջբերում BBC-ն։
























































