Անգլիայի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալվելիս 2։0 հաշվով հաղթեց «Նյուքասլին»։
14-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Զինագործների» ավագ Մարտին Էդեգորը։ 71-րդ րոպեին դաշտի տերերի կազմում ինքնագոլի հեղինակ դարձավ Ֆաբիան Շառը։
«Արսենալը» 81 միավորով 2-րդ տեղում է։ «Նյուքասլը» 65 միավորով 3-րդն է։