«Տոտենհեմի» նախագահ Դանիել Լևին պատրաստ է վճարել Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի հրաժարագինը և թիմ հրավիրել իսպանացի մասնագետին։ Այս մասին հայտնում է The Mirror-ը։
Աղբյուրի համաձայն՝ լոնդոնյան ակումբը հետաքրքրված է երիտասարդ մասնագետի ծառայություններով։ Լևին հայտարարել է «Բայերին» փոխհատուցում վճարելու ցանկության մասին՝ Ալոնսոյին Լոնդոն հրավիրելու համար։ Հրաժարագինը կազմում է մասնագետի՝ գերմանական ակումբում ստացած տարեկան աշխատավարձի չափ։
Ալոնսոն Լևերկուզենի «Բայերը» գլխավորում է նախորդ տարվա հոկտեմբերից։ 30 տուրից հետո նրա թիմը 48 միավորով Բունդեսլիգայում 6-րդն է։ Բացի այդ, «Բայերը» դուրս է եկել Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ, որտեղ կխաղա «Ռոմայի» հետ։
41-ամյա իսպանացին նախկինում մարզել է «Ռեալ Սոսյեդադի» երկրորդ և «Ռեալ Մադրիդի» երիտասարդական թիմերը։
























































