«Չելսիի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է վերադառնալ «Բարսելոնա»։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Սակայն իսպանական ակումբը պատրաստ է 33-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքել միայն անվճար տրանսֆերի դեպքում։ Օբամեյանգը, որը չի մտնում «Չելսիի» ծրագրերի մեջ, բանակցություններ է վարում պայմանագիրը խզելու շուրջ, սակայն դրանք դեռ հաջողության չեն հասել։
Պյեր-Էմերիկ Օբամեյանգը եղել է «Բարսելոնայի» խաղացող 2022 թվականի հունվարից օգոստոս։ Թիմի կազմում անցկացրած 24 հանդիպումներում գաբոնցի հարձակվողը դարձել է 13 գոլի և գոլային փոխանցման հեղինակ:
Օբամեյանգն այս մրցաշրջանում հանդես է գալիս «Չելսիի» կազմում, որը նրա համար վճարել է 12 միլիոն եվրո։ Կապույտների կազմում անցկացրած 21 խաղում նա խփել է 3 գոլ և կատարել է մեկ գոլային փոխանցում։