«Տոտենհեմի» հարձակվող Սոն Հին Մինը ռասիստական վիրավորանքների է ենթարկվել Պրեմիեր լիգայի հերթական տուրի՝ «Քրիսթալ Փելասի» դեմ խաղի ժամանակ (1:0):
«Մենք տեղյակ ենք երեկվա խաղում Սոն Հին Մինին ուղղված ռասիստական վիրավորանքների մասին։ Ցանկացած տեսակի խտրականությունը զզվելի է և տեղ չունի հասարակության մեջ, մեր խաղում և մեր ակումբում:
Մենք համագործակցում ենք ոստիկանության և «Քրիսթալ Փելասի» հետ՝ հետաքննելու և ներգրավված անձանց ինքնությունը պարզելու համար:
Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի մեղավորները բացահայտվեն ու նրանց նկատմամբ կիրառվեն հնարավոր առավելագույն պատիժները, ինչպես դա եղավ այս մրցաշրջանի սկզբին, երբ Սոնը ենթարկվեց նմանատիպ ռասիստական վիրավորանքների «Չելսիի» դեմ»,- ասվում է հայտարարության մեջ։