«Լիվերպուլի» կիսապաշտպան Մոհամեդ Սալահը մեկնաբանել է տնային «Էնֆիլդ» մարզադաշտում իր 100-րդ գոլը: Ֆուտբոլիստը գոլի հեղինակ է դարձել Անգլիայի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրի՝ «Բրենտֆորդի» հետ խաղում (1:0) և հաղթանակ բերել թիմին։
«Սա ինձ համար շատ բան է նշանակում: Արդեն ասել եմ, որ այստեղ ինձ զգում եմ ինչպես տանը, երջանիկ եմ։ Մենք պարզապես պետք է հնարավորինս լավ ավարտենք մրցաշրջանը: Բայց ինչքան էլ գոլ խփեմ, գլխավորն այն է, որ թիմը հաղթի։
Անկեղծ ասած, սա այն է, ինչով ես հպարտանում եմ: Ես շատ քրտնաջան աշխատում եմ, և բոլորը դա գիտեն, բոլորը տեսնում են: Ես մոտիվացված եմ շարունակելու գրանցել ռեկորդներ, գոլեր խփել և հաղթել իմ թիմի համար։
Ինչ վերաբերում է «Բրենթֆորդի» դարպասը խփած գոլին, ապա ես կնախընտրեի ավելի գեղեցիկ գոլ խփել։ Բայց ես պատրաստ եմ ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կա, եթե դա օգնի մեզ երեք միավոր վաստակել»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը։