«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մեյսոն Գրինվուդը կարող է տեղափոխվել «Յուվենտուս», հայտնում է The Sun-ը:
Աղբյուրի համաձայն՝ թուրինյան ակումբը ցանկանում է օգտվել «Մանչեսթեր Յունայթեդում» ֆուտբոլիստի ապագայի վերաբերյալ անորոշությունից և նրան կրկին բարձր մակարդակով խաղալու հնարավորություն տալ։ «Յուվենտուսի» ղեկավարությունը կարծում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Պոլ Պոգբան կարող է կարևոր դեր խաղալ տեղափոխության հարցում՝ համոզելով 21-ամյա անգլիացուն: Իտալական ակումբը կփորձի խաղացողին վարձակալել հաջորդ ամառ։
Հիշեցնենք, որ 2022 թվականին Գրինվուդը մեղադրվում էր բռնություն և սեռական ոտնձգություն գործադրելու մեջ։ 2023 թվականին բոլոր մեղադրանքները հանվել են, սակայն «Մանչեսթեր Յունայթեդը» ներքին հետաքննություն է սկսել իրավիճակի վերաբերյալ։ Ֆուտբոլիստը հեռացվել է թիմի մարզումներից մինչև հետաքնության ավարտը:
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։