Բռնցքամարտիկ Դավիթ Սիմոնյանը ոսկե մեդալ է նվաճել Երևանում ընթացող երիտասարդների Եվրոպայի առաջնությունում:
86 կգ քաշայինների եզրափակչում Սիմոնյանը մենամարտել է Իտալիայի ներկայացուցիչ Ջոնաթան Պիսանոյի հետ և վստահ հաղթանակ տարել մրցավարների որոշմամբ:
Սիմոնյանն առաջին անգամ դարձել երիտասարդների ԵԱ-ի ոսկե մեդալակիր:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ,80 կգ քաշային Աղվան Ալեքսանյանը արծաթե մեդալ է նվաճել ՝ եզրափակիչ մենամարտում զիջելով Չեռնոգորիայի ներկայացուցիչ Միրկո Սարչևիչին 1:3 հաշվով:
Այսպիսով, Վազգեն Բադալյանի գլխավորությամբ հայ երիտասարդ բռնցքամարտիկները 1 ոսկե, 2 արծաթե և 9 բրոնզե մեդալ են նվաճել տնային Եվրոպայի առաջնությունում: