Լա լիգայի 33-րդ տուրում «Ռեալ Սոսիեդադը» սեփական հարկի տակ 2։0 հաշվով հաղթեց Մադրիդի «Ռեալին»։
47-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց տանտերերի ֆուտբոլիստ Տակեֆուսա Կուբոն։ 61-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց հյուրերի պաշտպան Դանի Կարվախալը։
85-րդ րոպեն Անդեր Բարենեչեան հաշիվը դարձրեց 2։0։
«Ռեալ Սոսիեդադը» 61 միավորով 4-րդ տեղում է։ «Ռեալը» 68 միավորով 2-րդն է և 14 միավորով է զիջում առաջատար «Բարսելոնային»։