Fastex ՀՊԼ 30-րդ տուրում ԲԿՄԱ-ն հյուրընկալվել էր «Նոային» ու 2-1 հաշվով հաղթանակ տարավ:
Հանդիպման հաշիվը բացվեց 14-րդ րոպեին. հյուրերի կազմում աչքի ընկավ Ստյոպա Մկրտչյանը, բայց 25-ին Ալեքսանդր Լովետը հավասարեցրեց այն:
Բանակայիններին հաղթանակ պարգևեց 70-րդ րոպեին Գրենիկ Պետրոսյանի խփած գոլը:
Այս խաղից հետո ԲԿՄԱ-ն 24 միավորով շրջանցեց «Նոային»՝ բարձրանալով 8-րդ հորիզոնական: «Նոան» 23 միավորով 9-րդն է: