«Ուրարտուն» գավաթի եզրափակչում «Շիրակին» կհանդիպի մայիսի 13-ին, հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:
ՀՖՖ գրասենյակում կայացած վիճակահանությամբ պարզ դարձավ՝ որ թիմը հանդես կգա դաշտի տիրոջ կարգավիճակում։ Այսպիսով, գավաթի եզրափակչում դաշտի տեր կհամարվի «Շիրակը»։ Հանդիպումը կկայանա «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի 19։00-ին։
Հավելենք, որ կիսաեզրափակչում «Ուրարտուն» 4-0 հաշվով հաղթել էր «Գանձասարին», իսկ «Շիրակը» հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում պայքարից դուրս էր թողել «Փյունիկին»։