Անգլիայի Պրեմիեր լիգայի 33-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ 4։1 հաշվով հաղթեց «Արսենալին»։
Մանչեսթերյան թիմի կազմում հանդիպման հաշիվը 7-րդ րոպեին բացեց Կևին Դե Բրույնեն։
Առաջին կեսի վերջնամասում տանտերերի առավելությունը կրկնապատկեց Ջոն Սթոունզը։
54-րդ րոպեին Դե Բրույնեն դարձավ դուբլի հեղինակ։
Հանդիպման 87-րդ րոպեին հյուրերից գոլի հեղինակ դարձավ Ռոբ Հոլդինգը։
Խաղի վերջնական հաշիվը ձևակերպեց Էրլինգ Հոլանդը՝ աչքի ընկնելով 90+5-րդ րոպեին։
«Արսենալը» անցկացրած 33 խաղից հետո 75 միավորով առաջին տեղում է։ «Մանչեսթեր Սիթին» 31 հանդիպում է անցկացրել և 73 միավորով 2-րդ տեղում է։
























































