ԱՊԼ 33-րդ տուրում «Լիվերպուլը» արտագնա խաղում 2:1 հաշվով հաղթեց «Վեստ Հեմին»:
Տանտերերին 12-րդ րոպեին առաջ մղեց Լուկաս Պակետան: 6 րոպե անց Գակպոն հավասարեցրեց հաշիվը, իսկ 67-ին Մատիպը հաշիվը դարձրեց 1:2:
Լոնդոնի «Չելսին» տանը 0:2 հաշվով պարտվեց «Բրենտֆորդին»: Հյուրերը խաղակեսերից յուրաքանչյուրում խփեցին մեկական գոլ:
Այս խաղերից հետո «Լիվերպուլը» 53 միավորով 6-րդն է: «Չելսին» 11-րդն է 39 միավորով:
























































