«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը ցանկանում է թիմ հրավիրել «Չելսիի» կիսապաշտպան Մատեո Կովաչիչին։ Այս մասին հայտնում է Bild-ը։
Տուխելը Կովաչիչի հետ աշխատել է «Չելսիում»։ Կիսապաշտպանի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականը: Ղեկավարությունը պատրաստ է նրան բաց թողնել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Կովաչիչը «Չելսիում» հանդես է գալիս 2018 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 33 խաղի, դարձել 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
























































