Ապրիլի 26-ին Մանչեսթերում կկայանա Պրեմիեր լիգայի մրցաշրջանի առաջատարների հանդիպումը՝ «Մանչեսթեր Սիթին» կընդունի «Արսենալին»։
Չեմպիոնության համար պայքարում չափազանց կարևոր է 33-րդ տուրի կենտրոնական հանդիպումը. «Արսենալը» 75 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Սիթին» երկու խաղ պակաս է անցկացրել և հետ է մնում 5 միավորով։
Խոսեպ Գվարդիոլայի՝ 2016 թվականի ամռանը «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ նշանակվելուց հետո թիմերը միմյանց դեմ Պրեմիեր լիգայում անցկացրել են 13 հանդիպում։ «Արսենալը» ոչ մեկում չի հաղթել՝ գրանցելով 1 ոչ-ոքի և կրելով 12 պարտություն:
























































