Ջեյմի Վարդին գոլի հեղինակ է դարձել «Լիդսի» հետ խաղում (1-1)՝ փոխարինման դուրս գալով 70-րդ րոպեին։
«Լեսթերի» 36-ամյա հարձակվողը 2022 թվականի հոկտեմբերի 23-ից ի վեր առաջին անգամ գոլ է խփել Պրեմիեր լիգայում՝ ընդհատելով գոլազուրկ 19-խաղյա շարքը:
Անգլիայի լիգայի գավաթում Վարդին վերջին անգամ գոլ է խփել 2022 թվականի դեկտեմբերի 20-ին՝ «ՄԿ Դոնսի» հետ 1/8 եզրափակիչ խաղում (3-0):