«Չելսին» շարունակում է հետաքրքրվել «Ինտերի» 27-ամյա դարպասապահ Անդրե Օնանայի ծառայություններով և կարող է միլանցիցիներին առաջարկել իր դարպասապահ Կեպա Արիզաբալագային և լրացուցիչ գումար: Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ լոնդոնյան ակումբը ուշադիր հետևում է «Ինտերի» դարպասապահի ելույթներին և լրջորեն հետաքրքրված է նրան ձեռք բերելու տարբերակով։ Կապույտները պատրաստ են միլանցիներին առաջարկել պատմության ամենաթանկ դարպասապահին՝ ի դեմս Կեպա Արիզաբալագայի, և նաև դրամական փոխհատուցում՝ Անդրե Օնանայի դիմաց։
28-ամյա Կեպան «Չելսիին» է միացել 2018 թվականի ամռանը, լոնդոնցիները նրա համար վճարել են 80 միլիոն եվրո։Այս մրցաշրջանում իսպանացին Պրեմիեր լիգայում անցկացրել է 23 հանդիպում և բաց թողել 21 գոլ։ Օնանան, ով անցած ամառ ազատ տրանսֆերով միացավ «Ինտերին», անցկացրել է 20 հանդիպում Ա Սերիայում և բաց թողել 18 գոլ:
























































