Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է Միկել Արտետայի գլխավորությամբ «Արսենալում» տեղի ունեցած փոփոխությունները:
«Այն բանից հետո, երբ Արտետան գլխավորեց «Արսենալը», ակումբի զարգացումն ակնհայտ է:
Ես այնպիսի զգացողություն ունեմ, որ Միկելը փոխել է ակումբի կառուցվածքը, մտածելակերպը, ոչ միայն խաղադաշտում դասավորվածությունը։
Նա շատ որոշումներ է կայացրել, շատ խաղացողների փոխել է ղեկավարության աջակցությամբ, և դա է պատճառը, որ նա հաջողության է հասել։
Նա հետ բերեց «Արսենալին» Պրեմիեր լիգայի տիտղոսի համար պայքարի։
Տարեցտարի ավելի դժվար է լինելու։ Վերջին տարիներին «Արսենալը» երբեք մոտ չի եղել տիտղոսին: Նրանք միշտ եղել են հեռու-հեռու:
Անցած մրցաշրջանում նրանք մոտ էին լավագույն քառյակում հայտնվելուն, իսկ հիմա հերթական քայլն են արել, քանի որ ամբողջ մրցաշրջանում եղել են բարձունքում։
Մենք այնտեղ ենք եղել վերջին մեկ ամսվա ընթացքում, վերջին երկու ամիսների ընթացքում, բայց նրանք այնտեղ են եղել ամբողջ մրցաշրջանում: Ուստի նրանք լավ կայունություն են ցույց տալիս»,-«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզչի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը։