Խորվաթիայի ազգային հավաքականի և Զագրեբի «Դինամոյի» դարպասապահ Դոմինիկ Լիվակովիչը կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Յունայթեդում», հայտնում է Jutarnji.hr-ը։
Աղբյուրի համաձայն՝ մանկունիանցիները պատրաստ են խորվաթի համար վճարել պայմանագրում ներառված 10 միլիոն եվրոյի չափով փոխհատուցման գումարը։ ՄՅՈւ-ի դարպասապահ Դավիդ Դե Խեան ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, ամենայն հավանականությամբ, կհեռանա թիմից։
Այս մրցաշրջանում 28-ամյա դարպասապահը բոլոր մրցաշարերում 44 հանդիպում է անցկացրել թիմի կազմում՝ բաց թողնելով 47 գնդակ։ Լիկակովիչն այդ ընթացքում 10 անգամ անառիկ է պահել դարպասը։
Խորվաթիայի հավաքականում նա անցկացրել է 43 հանդիպում։