Ապրիլի 25-ի գիշերը կայացավ NBA-ի Արևմտյան կոնֆերենցիայի առաջին շրջանի «Լոս Անջելես Լեյքերս» — «Մեմֆիս» չորրորդ հանդիպումը։
Հանդիպումն ավարտվել է Լեյքերսի հաղթանակով լրացուցիչ ժամանակում՝ 117:111 հաշվով։ Կալիֆոռնիան ներկայացնող թիմը 3-1 հաշվով առաջ է դիմակայության ընդհանուր հաշվի մեջ։
«Լեյքերսի» աստղային հարձակվող Լեբրոն Ջեյմսը վաստակել է 22 միավոր և 20 անգամ տիրել օղակից հետ եկած գնդակին։
38 տարեկան 115 օրական հասակում Լեբրոնը դարձավ NBA-ի պատմության ամենատարեց խաղացողը, ով 20+ միավորով և 20+ օղակից հետ եկած գնդակի տիրումով դարձավ փլեյ-օֆֆի խաղում դաբլ-դաբլի հեղինակ։ Ջեյմսից առաջ ռեկորդը պատկանում էր Ուիլթ Չեմբերլենին, ով 1973 թվականի մայիսի 10-ին նույնն արեց 36 տարեկան 262 օրական հասակում։